11:12 , 2 սեպտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Շիրնակ նահանգում տեղի է ունեցել հերթական հարձակումը զինվորականության վրա: Այս մասին հաղորդում է Անադօլու գործակալությունը:
Համաձայն տարածված տեղեկության` հարձակումը տեղի է ունեցել հիմնականում քրդերով բնակեցված նահանգի զինվորական բազաներից մեկի վրա: Հարձակվողները մեծ տրամաչափի զենքից կրակ են բացել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող:
Ներկայում իրավապահները փնտրում են հարձակվողներին: