Օտար լեզուների իմացությունը տարեց կանանց օգնում է պահպանել մտքի պայծառությունը


11:04 , 2 սեպտեմբեր, 2015

1434433544_after50-1Ամերիկացի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ օտար լեզուների իմացությունն ասոցացվում է կանանց մոտ ուղեղի երիտասարդության երկարացման հետ։

Կանայք, ովքեր տիրապետում են առնվազն 2 օտար լեզուների, մեծ տարիքում ավելի երկար են պահպանում մտքի պայծառությունն ու լավ հիշողությունը՝ հայտնում է Ladyportal-ը։

Գիտնականները պարզաբանում են, որ օտար լեզուների ուսումնասիրությունը գլխուղեղից պահանջում է բարձր աշխատունակություն՝ հաղթահարելու բարձր ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև զուգահեռ մտածողական գործընթացները։

Մեծ տարիքում լեզուների տիրապետող կանանց համար հասակակիցների համեմատ ավելի հեշտ է կատարել մտավոր աշխատանք պահանջող հանձնարարություն կամ մի քանի հանձնարարություն միաժամանակ։