Արցախը տոնում է անկախության հռչակման 24-րդ տարեդարձը


10:08 , 2 սեպտեմբեր, 2015

Արցախը տոնում է անկախության հռչակման 24-րդ տարեդարձըLife.panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ամբողջ հայության հավաքական կամքը՝ Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի, Շաումյանի շրջանային խորհրդի և բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց  ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր: Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության նոր պատմությունը: 

1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային միության պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ