Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև գնացքները կանգնել են՝ ռելսերին հայտնված ներգաղթյալների պատճառով


09:20 , 2 սեպտեմբեր, 2015

2586-(1)Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը կրկին դադարեցվել է գիշերը ռելսերին հայտնված ներգաղթյալների պատճառով։ Այս մասին հայտնում է Guardian պարբերականը։

«Գնացքները չեն կարողանում մտնել թունել, քանի որ Կալեում ռելսերին օրինախախտներ են հայտնվել»,- հայտնել են Eurostar-ի աշխատակիցները ընկերության թվիթերյան միկրոբլոգում։

Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ ներգաղթյալներին հեռացնում են ռելսերից։

Ֆրանսիայի հյուսիսում բնակվող անօրինական ներգաղթյալները հնարավորություն են փնտրում անցնելու Լա-Մանշն ու հայտնվելու Մեծ Բրիտանիայում։ Այժմ Կալե քաղաքում գտնվում են մոտ 1500 ներգաղթյալներ։