06:47 , 2 սեպտեմբեր, 2015
Կոլումբիացի ձկնորս Սալազար Սոլանոն ընկերոջ հետ դուրս եկավ որսի։ Նա չէր վստահում փրկարար բաճկոններին և կարծում էր, որ դրանք չափազանց թանկ արժեն։
Ծով դուրս գալու հաջորդ օրը փոթորիկ բարձրացավ, և մոտակա ափից 32 կմ հեռավորության վրա ձկնորսական նավակը խորտակվեց։
Ձկնորսները կոտրեցին ըմպելիքները սառեցնող պենոպլաստե արկղն ու, դրանից կառչելով, շարունակեցին լողալ։ Սոլանոն սառը ջրում անցկացրեց 2 օր։ Նրա ընկերը, ամենայն հավանականությամբ, խեղդվել էր ճանապարհին։ Փրկարարները նրան միայնակ գտան։




Ձեռքերի և կրծքի սպիները նրան միշտ կհիշեցնեն, որ փրկարար բաճկոնները երբեք ավելորդ ու թանկ չեն լինում։