06:35 , 2 սեպտեմբեր, 2015«Անապատի վարդ»` հազվագյուտ բյուրեղներ, որոնք կարելի է գնել միայն Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում։ Այն առաջանում է անապատում` գիպսի և ավազի խառնուրդից, ինչը տեղի է ունենում տեղումների ժամանակ։ Հենց դա էլ նրան հազվագյուտ է դարձնում, քանի որ անապատում տեղումներ հաճախ չեն լինում։
Հուշանվերների խանութներում կարող եք գտնել սրանց տարբեր ձևերն ու չափերը։










