«Ժողովուրդ». «Ոսկու աշխարհի» աշխատակցուհուն սպանե՞լ են. կհարուցվի քրգործ


05:33 , 2 սեպտեմբեր, 2015

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ լրացավ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու 10-րդ օրը… Կնոջ անհետանալուց հետո 10 օր անց իրավապահները փաստի առթիվ քրեական գործ կհարուցեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն:

Ի դեպ, հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանն ասել էր, թե իբր ինքը լսել է, թե Նելլի Հարությունյանը գումարը վերցրել եւ հեռացել է երկրից: Եթե կինը իսկապես երկրից հեռացած լիներ, ապա իրավապահները հստակ տեղյակ կլինեին այդ մասին եւ կասկած չէին ունենա, որ նա ողջ-առողջ է, հետեւաբար նաեւ սպանության հատկանիշներով քրեական գործ չէին հարուցի»: