02:09 , 2 սեպտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկրի ազգաբնակչությանը կոչ է արել 2 տարվա մթերքի պաշար հավաքել:
«Գազետա»-ի փոխանցմամբ` Ռահմոնը բացատրել է, թե դա անհրաժեշտ գործողություն է տնտեսական ճգնաժամի պայմաններում:
«Արդեն քանի տարի է, որ մենք ժողովրդին կոչ ենք անում երկու տարվա հաշվարկով մթերքներ ամբարել: Դա շատ կարևոր է: Հատկապես այս տարի, երբ երկրում գյուղտնտապրանքների առատություն է, դրանից պետք է օգտվի յուրաքանչյուր ընտանիք», - ասել է Ռահմոնը:
Նա հավելել է, թե երկրի բնակչության կենսամակարդակի վրա կարող է բացասաբար ազդել նոր աշխարհաքաղաքական դրությունը աշխարհում, ազգային արժույթների փոխարժեքների անկումը և սպասվող չափազանց ցուրտ աշուն-ձմեռը: