Հայերին «խելք սովորեցնող» վրացի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել


02:24 , 2 սեպտեմբեր, 2015

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոփոխություն է կատարել կառավարության կազմում՝ պաշտոնանկ անելով ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլիին՝ վերջինիս փոխարեն այդ պաշտոնին նշանակելով Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիին: Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի ոլորտին, ապա տվյալ ուղղության պատասխանատու է նշանակվել Թբիլիսիի փոխքաղաքապետ Դիմիտրի Քումսիշվիլին:

Թե որտեղ կշարունակի իր աշխատանքը Բերուչաշվիլին, դեռ չի նշվել:

Հ.Գ. Ընդամենը հիշեցնեմ մի գրառում, թե ինչպես էր հիշյալ արտգործնախարարը «խելք սովորեցնում» հայերին՝ այստեղ։