Եվրոպական դատարանը բեկումնային վճիռ է կայացրել ղարաբաղյան փախստականների գործով. Armlur.am


22:24 , 1 սեպտեմբեր, 2015

Եվրոպական դատարանը բեկումնային վճիռ է կայացրել ղարաբաղյան փախստականների գործովArmlur.am-ը գրում է.

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակի՝ քաղաքական դաշտում ստեղծված փակուղային իրավիճակի պատճառով, ղարաբաղյան  պատերազմի ժամանակ տեղահանված ընտանիքներին փոխհատուցումների վճարման գործընթացը կարող է ձգձգվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շրջադարձային որոշում է կայացրել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ունեզրկված հայ եւ ադրբեջանցի փախստականների օգտին, սակայն փոխհատուցման մեխանիզմների եւ չափի մասին պաշտոնական Երեւանն ու Բաքուն դեռեւս լռում են:

Հունիսի 16-ին ՄԻԵԴ-ը բավարարեց մոտ տասը տարի առաջ դատարան ներկայացված Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի եւ այլոց հայցն ընդդեմ Հայաստանի: Դատարան ներկայացված հայցերն վառ արտացոլում են հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչության ծանր կացությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ