Հայկական կողմից ադրբեջանական հարսանիքը գնդակոծելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ


21:51 , 1 սեպտեմբեր, 2015

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի Տերտերի շրջանի Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ հայկական կողմից գնդակոծման լուրը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, իրականությանը չի համապատասխանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ադրբեջանական տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն բացում, այլև, եթե անհրաժեշտություն չի առաջանում, կրակ չեն բացում նաև հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ»,- նշեց Հասրաթյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները լուր էին տարածել, իբր հայկական կողմը գնդակոծել է Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: