Մեկ օրում Գերմանիա է ժամանել ռեկորդային թվով փախստական


19:46 , 1 սեպտեմբեր, 2015

4079228Գերմանիայի տարածք՝ առաջին հերթին Բավարիա, վերջին 24 ժամում ժամանել է ռեկորդային թվով փախստական՝ մինչև 2200 մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալութունը՝ հղում անելով դաշնային ոստիկանութան տվյալներին։

Շաբաթվա սկզբից միայն Մյունխեն Հունգարիայով ժամանել է մոտ 2000 ներգաղթյալ, ևս մոտ 1300-ը հարևան Ավստրիայում են՝ ուղին դեպի Գերմանիա շարունակելու հույսով։ Փախստականների կտրուկ ներհոսքը Բավարիայի իշխանություններին ստիպել է աջակցություն խնդրել Գերմանիայի այլ դաշնային հողերից։

«Բավարիան այլևս ի զորու չէ հաղթահարելու խնդիրը»,-հայտարարել է դաշնային հողի սոցիալական հարցերով նախարար Էմիլիա Մյուլերը։