Չինուհին խոնավության պատճառով 15 հազար դոլար է կորցրել


21:33 , 1 սեպտեմբեր, 2015

Top-10-des-choses-bizarres-que-les-gens-volentՉինացի ընտանիքը, որն ապրում է Սուցյան քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում, միանգամից ավելի քան 100 հազար յուան (մոտ 15.7 հազար դոլար) է կորցրել գավառային ավանդույթի պատճառով։ Փողերը, որոնք ընտանիքի մայրը սովորույթի համաձայն պահել է նկուղում, մի քանի տարիների ընթացքում փտել են խոնավությունից։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Բանկը հրաժարվել է փոխանակել դրանք։ Թղթադրամները նույնիսկ հնարավոր չի եղել անձնացնել միմյանցից։

Մայրը գումարը պահել էր որդու հարսանիքի համար։ Փաթեթավորված թղթադրամները պահվել են երկաթե տուփի մեջ՝ խոհանոցի տակ։ Չինուհին փտած թղթադրամները նոր է հայտնաբերել, երբ որդին հայտարարել է նշանադրության մասին։