20:15 , 1 սեպտեմբեր, 2015
Ladynews.am-ը գրում է.
Որոշ կոսմետիկա արժե պահել սառնարանում, հատկապես՝ աչքերի շրջակայքի համար նախատեսված կրեմը: Իսկ որպեսզի բանկաների համար տեղ ազատվի, նպատակահարմար է այնտեղից դուրս հանել այն մթերքը, որոնք հրաշալի կերպով պահպանվում են տնային ջերմաստիճանում:
Եկեք տեսնենք, թե որ մթերքը չարժե պահել սառնարանում և ինչու: Մրգերն ու բանջարեղենը, որոնք հասունանում են ջեմության առկայությամբ և անհրաժեշտ կենսերվանտներով ուտելիքը, որոնք պահպանվում են ցածր ջերմաստիճանում. ահա թե ինչն է անհրաժեշտ դուրս բերել սառնարանից:
Բանան

Այս միրգը սառնարանում պահել արժե միայն այն դեպքում, երբ ցանկանում եք դանդաղեցնել դրա հասունացումը: Իսկ սենյակային ջերմաստիճանը դրանց համար օգտակար է մի քանի պատճառով: Սառնարանում բանանի կճեպը դառնում է շականակագույն, և դրանք արագացնում են մյուս մրգերի հասունացումը: Պետք չէ բանանը պահպանել տոպրակների կամ հատուկ փակվող տարրաների մեջ, քանի որ այ դեպքում այն շատ արագ կհասունանա:
Գետնանուշի յուղ
Գետնանուշի բնական յուղը հարկավոր է պահել սառը տեղում, սակայն այն, ինչը մենք գնում են խանութներից, դրա կարիքը բոլորովին չունի: Վերջինս սենյակային ջերմաստիճանում հրաշալի կերպով պահպանվում է մի քանի ամիս: Կարևորը՝ հարկ է օգտագործել մաքուր դանակ և պատառաքաղ ու ներսում փշրանքներ չթողնել:
Կարտոֆիլ
Այս բանջարեղենը չարժե թողնել արևի տակ, սակայն դրա տեղը նաև սառնարանում չէ: Ցածր ջերմաստիճանի պայմաններում օսլան վերածվում է շաքարի: Դա փոխում է ինչպես արմատապտուղների համը, այնպես էլ տեսքը: Սառնարանում պահելու պարագայում կարտոֆիլը պատրաստելիս մգանում է:
Մեղր

Երկար ժամանակ մեղրը մարդու կողմից օգտագործվել է որպես կոնսերվանտ, այդ իսկ պատճառով հարկ չկա այն սառնարանում պահել: Շատ սառը միջավայրը նպաստում է գլյուկոզայի բյուրեղացմանը, ինչը թեև չի ազդում մեղրի որակի վրա՝ որպես ուրելիքի, սակայն վատացնում է դրա համային հատկությունները: Այդ իսկ պատճառով մեղրը պահեք տնային ջերմաստիճանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ