Ամերիկացի ուսանողները մարիխուանայի օգտագործման ռեկորդ են սահմանել. հետազոտություն


17:56 , 1 սեպտեմբեր, 2015

downloadԱմերիկացի ուսանողները մարիխուանայի օգտագործման նոր ռեկորդ են սահմանել. ցուցանիշը հասել է վերջին 35 տարվա առավելագույնին։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով Միչիգանի համալսարանի հետազոտության արդյունքներին։

Վերջին 7-8 տարիներին ուսանողների շարքում տեղի է ունեցել մարիխուանայի օգտագործման աճ՝ նշել է համալսարանի պրոֆեսոր և հետազոտության հեղինակ Լլոյդ Ջոնսթոնը։

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 1000 ամերիկացի ուսանողներ։ Հարցման արդյունքներով՝ 2014 թվականին մարիխուանայի հանդեպ հակվածության մասին խոստովանել է պատասխանողների 6 տոկոսը, մինչդեռ դեռևս 8 տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 3.5 տոկոս։

Վերջին անգամ բարձր ցուցանիշ է գրանցվել 1980 թվականին. այդ ժամանակ մարիխուանայի օգտագործման մասին հայտնել է ուսանողների 7.2 տոկոսը։

Հետազոտության շնորհիվ հաջողվել է պարզել, որ ԼԴՍ-ի, հերոինի և ամֆետամինի օգտագործումը վերջին տարիներին զգալիորեն նվազում է։