17:49 , 1 սեպտեմբեր, 2015Lragir.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին, տեղեկացնում է kazinform.kz-ը:
Նազարբաևը նշել է, որ արագ տեմպերով իրականացվում են Ղազախստանում արդյունաբերական հզորություններ ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունները: Ներկայիս դրությամբ կողմերն արդեն 25 համաձայնագիր են ստորագրել համատեղ արդյունաբերական օբյեկտների կառուցման վերաբերյալ:
Նազարբաևն ընդգծել է, որ «Նոր Մետաքսի ճանապարհ» և «Նուրլի ժոլ» ծրագրերը նոր հնարավորություններ են բացում երկու երկրների ռազմավարական գործընկերության ամրապնդման համար: Ղազախստանի նախագահն ասել է, որ Մետաքսի ճանապարհի ղազախական հատվածն ամբողջությամբ պատրաստ է. Ղազախստանից Ռուսաստան ավտոճանապարհ է կառուցվել, Կասպից ծովում նավահանգիստներ, Իրանով դեպի Պարսից ծոց երկաթուղի է կառուցվել, միմյանց են կապված Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունները: