Հռոմի պապը թույլատրել է ներել հղիությունը վաղաժամ ընդհատող կանանց


16:04 , 1 սեպտեմբեր, 2015

Araratnews.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թույլատրել է հոգևորականներին ներել կանանց` հղիությունը վաղաժամ ընդհատելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ինչպես ասվում է Վատիկանի հայտարարության մեջ` Ֆրանցիսկոսը հանդիպել է շատ կանանց, ովքեր «իրենց սրտում կրում են այդ որոշման ցավը»:

Դա շատ մասնագետներ որակել են որպես կաթոլիկ եկեղեցու բարենորոգման կարևորագույն քայլ: