Հզոր պայթյուններ` Ճապոնիայում


19:58 , 1 սեպտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Մի քանի պայթյուններ են հնչել Ճապոնիայի հարավում գտնվող ալյումինի գործարանի տարածքում, որոնց հաջորդել է հրդեհը: Տուժածների մասին չի հաղորդվում:

Ըստ NHK հեռուստաալիքի, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06.20-ին:

Դեպքի վայրում աշխատում է 16 հրշեջ ավտոմեքենա:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: