Դանիայի հավաքականի պաշտպանը բաց կթողնի Հայաստանի դեմ խաղը


15:10 , 1 սեպտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Դանիայի ազգային ընտրանին նախապատրաստվում է Եվրո 2016թ-ի ընտրական փուլում կայանալիք Սերբիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղին:

Ինչպես տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, Հայաստանի հավաքականի դեմ խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի պաշտպան Սիմոն Բասկ Պոուլսենը:

Նրա փոխարեն Մորտեն Օլսենը հրավիրել է Անդրեաս Կրիստենսենին:

Հիեշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` Երևանում: