13:56 , 1 սեպտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոր արտգործնախարար է նշանակել էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Թբիլիսիի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին:
«Ես ցանկանում եմ ներկայացնել Գեորգի Կվիրիկաշվիլիին` արտգործնախարարի պաշտոնում»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով` նախարարը պետք է որոշում կայացնի, թե որտեղ պետք է շարունակի աշխատանքը նախկինում Վրաստանի դիվանագիտական կորպուսը ղեկավարած Թամար Բերուչաշվիլին: