Apple-ը քննարկում է ժամանցային կոնտենտի արտադրության հնարավորությունը. ԶԼՄ-ներ


13:46 , 1 սեպտեմբեր, 2015

20150419-Tim-CookApple ընկերությունը քննարկում է սեփական օրիգինալ կոնտենտի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումների ստեղծման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Variety-ն:

Պարբերականի տվյալներով՝ Apple-ում նախնական խորհրդակցություններ են անցկացվել հոլիվուդյան պրոդյուսերների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են ժամանցային կոնտենտի արտադրության ծրագրերը:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ կոնտենտի արտադրության դաշտում Apple-ը մտադիր է մրցակցության մեջ մտնել Netflix-ի հետ: Առայժմ պարզ չէ՝ կոնտենտի հիմքը կլինեն սերիալնե՞րը, լիամետրաժ կինո՞ն, թե՞ երկուսն էլ: