Տարրական դպրոցի հաջողության գաղտնիքը առաջին ուսուցչուհին է, ոչ թե դպրոցի շքեղությունը. Արմեն Աշոտյան


13:00 , 1 սեպտեմբեր, 2015

Տարրական դպրոցի հաջողության գաղտնիքը առաջին ուսուցչուհին է, ոչ թե դպրոցի շքեղությունը. Արմեն ԱշոտյանPanorama.am-ը գրում է.

Պետական հիմնական դպրոցներին վստահում եմ և ծնողներին խորհուրդ եմ տալիս իրենց երեխաներին տանել պետական հիմնական դպրոց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն նշենք, որ նախարարի կրտսեր որդին հաճախելու է «Այբ» մասնավոր վճարովի դպրոց: Ավագ որդին նույնպես սովորում է այդ դպրոցում:

Հարցին, թե արդյոք նախարարը որդիների ուսման համար կարող է այդքան գումար՝ մոտ 5 մլն դրամ վճարել, նախարարը խուսափեց պատասխանել. «Խնդրում եմ՝ տեսախցիկներով իմ անձնական կյանք մի ներխուժեք»: Այնուհետև Ա.Աշոտյանն ասաց, որ «Այբ» դպրոցը ստեղծվել է իր նախարարության օրոք և իր մասնակցությամբ:

Դիտարկմանը, թե ի վերջո ինչպես է այդքան գումար վճարելու, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ բոլորը կարող են ուսումնասիրել եկամուտների իր հայտագիրը, որից պարզ կդառնա, որ ինքը կարող է դա իրեն թույլ տալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ