12:30 , 1 սեպտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր որդուն «Այբ» մասնավոր դպրոց տանելը պարզաբանեց այն հանգամանքով, որ ոլորտի խելացի պատասխանատուն օգտվում է ռեֆորմների հաջողություններից: Նախարարը, մինչդեռ, վստահում է պետական հիմնական դպրոցների կրթության որակին և ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին տանել հիմնական դպրոցներ:
Դիտարկմանը, թե նշված դպրոցում ուսումը բավական թանկ արժե, Աշոտյանը նշեց, որ բոլորը կարող են ուսումնասիրել եկամուտների իր հայտագիրը, որից պարզ կդառնա, որ ինքը կարող է դա իրեն թույլ տալ:
«Կարող եք վերցնել իմ եկամուտների հայտարարագրերը, ես դա կարող եմ ինձ թույլ տալ: Ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, ես էլ երեխաներիս կրթության եւ առողջության վրա չեմ խնայում: Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների էրեխեքը կարան գնան մասնավոր վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»,- ասաց նախարարը: