Ինչպես երիկամներից ավազը դուրս բերել ժողովրդական միջոցներով


12:24 , 1 սեպտեմբեր, 2015

5047395Երիկամներում ավազը կապված է սխալ սննդի և էկոլոգիայի հետ: Օրվա ընթացքում քիչ ջուր օգտագործելը ևս կարող է հանգեցնել այդ հիվանդության: allwomen.net.ua-ն առաջարկում է երիկամներից ավազը դուրս բերելու ժողովրդական միջոցներ:

Մասուրի արմատներով թուրմ

Վերցնել 2 ճաշի գդալ մասուրի մանր կտրտած արմատներ, լցնել 0,5 լ ջուր, եփել 20 րոպե: Ստացված զանգվածը թրմել մոտ 20 րոպե: Թուրմն ընդունել կես-կես բաժակ՝ առավոտյան և երեկոյան:

Արևածաղկի թուրմ

175 գ արևածաղկի արմատների վրա լցնել 1 լ ջուր և եռացնել, որից հետո մոտ 5 րոպե թրմել: Թուրմը պետք է խմել հավասար բաժիններով՝ մեկ օրում:

Եղինջի եփուկ

Եղինջի 5 ճաշի գդալ պարտադիր չոր սերմերի վրա լցնել 1 լ ջուր, եփել ու քամել: Այնուհետև ավելացնել մոտ 5 ճաշի գդալ դաշտային ձիաձետի չորացրած տերև: Եվս մեկ անգամ եռացնել, թողնել թրմվի մոտ 30 րոպե, որից հետո նորից քամել: Եփուկը խմել քաղցած վիճակում՝ կես-կես բաժակ, 10 օր: