Այսօր Ռուսաստանում սկսում է գործել անձնական տվյալների մասին օրենքը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիների բոլոր տվյալները պետք է պահվեն Ռուսաստանի տարածքում գտնվող սերվերներում։
Ըստ օրենքի՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձի մասին ցանկացած ուղղակի կամ անուղղակի տեղեկությունը։
Սամսունգը, ebay-ը, Aliexpress-ը և մի շարք ուրիշ ընկերություններ արդեն կատարում են օրենքի պահանջը։
Ֆեյսբուքը 2015թ. ընթացքում խնդիր չի ունենա։ Մնացածը դեռ հայտնի չէ։ Կապրենք, կտեսնենք։