Լավրովն Ադրբեջանում կքննարկի տարածաշրջանային հարցեր


10:58 , 1 սեպտեմբեր, 2015

TASS_3411804Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր, օրվա երկրորդ կեսին, մեկնարկում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն Ադրբեջան։ Այսօր առավոտյան Լավրովն ավանդաբար հանդիպում կունենա Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ուսանողների հետ, ինչից հետո կմեկնի Բաքու։

Այստեղ նրա հանդիպումները պլանավորված են օրվա երկրորդ կեսին։ Աշխատանքային այցի ժամանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափի տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։