10:00 , 1 սեպտեմբեր, 2015
Զուգընկեր որոնող կնոջ հիմնական մտահոգությունը տղամարդու քաշն է: Դեմքի մնացած առնական գծերը, ինչպիսիք են կամային կզակը կամ աչքերը, մղվում են երկրորդ պլան: Դա հարաբերակցական կախվածության մեջ է գտնվում տղամարդկանց ձգողականության մասին վարկածից, որոնք ուժեղ իմունային պատասխան ունեն: Այս մասին հայտնում է MSNBC-ն:
Հաղորդվում է, որ Պրետորիայի համալսարանն իր վերջին ուսումնասիրության մեջ քաշն ընդունել է որպես հենքային գործոն: Ընդ որում՝ կանայք ոչ միշտ են առնականությունն առաջնային համարում գրավչության հարցում: Քաշի մասին խոսելով՝ նորմալ կազմվածքը բոլոր դեպքերում համարվում է լավ իմունիտետի և առողջության նշան: Իսկ մեծ կամ չափազանց փոքր քաշ ունեցող մարդիկ հաճախ հիվանդ են լինում:
Գիտնականները կանանց համար քաշի կարևորությունը պարզելու նպատակով լուսանկարել են ներքնազգեստով 69 եվրոպացու: Նրանք նաև չափել են ճարպի և տեստոստերոնի մակարդակների խտությունները: Առողջ քաշ ունեցող է համարվել կամավորների 65%-ը, ոչ բավարար՝ 4%-ը, ավելորդ քաշ՝ 30.4%-ը: Արյան հետազոտությամբ գնահատել են նաև իմունիտետի գործառույթը:
Այնուհետև 29 կանայք ստացել են այդ լուսանկարները: Նրանց առաջարկվել է գնահատել կամավորների գրավչությունը: Եվս մեկ 20 հետերոսեքսուալներից բաղկացած անկախ խումբ պետք է գնահատեր ներկայացված տղամարդկանց առնականությունը, իսկ մյուս 14 կանայք պետք է դեմքերով որոշեին ճարպակալման աստիճանը:
Պարզվել է՝ թույլ իմունային արձագանքը և պակաս ձգողականությունն ուղիղ կապ են ունեցել ճարպակալման հետ: Միաժամանակ, ո՛չ իմունային արձագանքը, ո՛չ կազմվածքի կամ դեմքի գրավչությունը կապված չեն եղել առնականության հետ: Քաշն ազդել է տեստոստերոնի մակարդակի վրա: