09:50 , 1 սեպտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսք է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:
«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»:
Սիրելի ուսանողներ, մեկնարկում է նոր ուսումնական տարին: Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր, օգտագործեք ձեր լավագույն տարիները` որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը, և մեր կողմից իրականացվող գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի կրթության և գիտելիքի վերաարժևորման տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ