09:34 , 1 սեպտեմբեր, 2015Դևիդ Բեքհեմն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ այժմ նրա պարանոցի աջ կողմին մակագրված է Buster բառը: Պարզվել է, որ Դևիդը Բասթեր է անվանում իր ավագ որդուն՝ Բրուքլինին:
«Ես միշտ Բրուքլինին Բասթեր եմ անվանել՝ նրա ծննդյան առաջին իսկ օրից»,- ասվում է լուսանկարի մեկնաբանությունում:
Թե ինչին է նվիրված կամ ինչի հետ է կապված նոր դաջվածքը՝ Բեքհեմը չի հստակեցրել:


