«Հրապարակ». ԱԺ առաջին քառօրյան կընթանա եռօրյա աշխատակարգով


07:37 , 1 սեպտեմբեր, 2015

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ առաջին քառօրյան, որը պետք   է   մեկնարկեր սեպտեմբերի   14-ին,  կընթանա եռօրյա  աշխատակարգով, քանի որ 14-ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Իսկ դա նշանակում է, որ Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է այդ եռօրյայում։ Այնպես, որ հաջորդ 2 շաբաթվա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 5-8-ն ընկած քառօրյայում վերջնական ընդունվի։ Հակառակ պարագայում օրենքով սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի մինչև տարեվերջ Սահմանադրությունը դնել հանրաքվեի։ Իսկ բոլոր ընթացակարգերը պահելու դեպքում, որպեսզի հանրաքվեն նշանակվի գոնե դեկտեմբերի 5-6-ը, պետք է շտապել, և Աժ-ում էլ ֆորս-մաժորներ չպետք է լինեն»,–գրում է թերթը։