«Լիվերպուլի» պաշտպանը` «Ռեալի» ուշադրության կենտրոնում


06:55 , 1 սեպտեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոյին ձեռք բերելու տարբերակը:

Անցյալ շաբաթ «Արքայական ակումբը» իր խաղացողներից մեկին` Ֆաբիո Կոենտրաուին վարձավճարով հանձնեց ֆրանսիական «Մոնակոյին»:

Ինչպես տեղեկացնում է Eurosport, որպես փոխարինող մադրդիցիները դիտարկում են Մորենոյի թեկնածությունը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է լքել անգլիական թիմը` բավարար խաղային պրակտիկա չստանալու պատճառով:

Նշենք, որ Մորենոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սևիլիայից»` անցյալ տարվա ամռանը: