Օբաման նկարահանվում է վայրի բնության մեջ գոյատևելու մասին հաղորդման մեջ


06:23 , 1 սեպտեմբեր, 2015

2846892ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս շաբաթ նկարահանվում է Running Wild with Bear Grills հեռուստահաղորդման մեջ, որի մասնակիցները ցուցադրում են վայրի բնության մեջ գոյատևելու մեթոդները: Հաղորդումը եթեր դուրս կգա ամերիկյան NBC հեռուստաալիքով՝ տեղեկացնում է Interfax-ը:

Բարաք Օբաման համաձայնել է մասնակցել Ալյասկայում անցկացվելիք նկարահանումներին, որպեսզի ուշադրություն հրավիրի եղանակային փոփոխությունների խնդրի վրա: Հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար Բեար Գրիլսի հետ ճանապարհորդության ժամանակ ԱՄՆ նախագահը կհետևի, թե ինչպես է եղանակային փոփոխությունն ազդում Ալյասկայի բնության վրա:

Այս շաբաթվա սկզբում Օբաման եռօրյա այց կկատարի Ալյասկա, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել եղանակային փոփոխությունների վրա: