Համացանցում ծաղրել են Քանյե Ուեսթի ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու մտադրությունը


02:51 , 1 սեպտեմբեր, 2015

1675453Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը, որի բեմից ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարեց իր 2020-ի ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու ցանկության մասին՝ հայտնում է korrespondent.net-ը:

«Ես չգիտեմ, թե ինչ կկորցնեմ դրանից հետո: Ես պատրաստվում եմ 2020-ին դնել իմ թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում: Դուք հավանաբար փորձում եք կռահել, թե արդյոք ես ինչ-որ բան եմ ծխել բեմ դուրս գալուց առաջ: Այո, ինչ-որ բան եղել է»,- ասել է Ուեսթը ուղիղ եթերի ժամանակ:

Համացանցի օգտատերերն արձագանքել են Ուեսթի խոսքերին ծիծաղաշարժ մեմերի միջոցով: