Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի Բրազիլիա այցելել և հակառակը


00:16 , 1 սեպտեմբեր, 2015

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի Բրազիլիա այցելել և հակառակըBarometer.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանզ վիզայի Բրազիլիա մեկնել։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է փոխադարձ կարգով. այսինքն՝ Բրազիլիայի քաղաքացիները ևս կարող են առանց վիզայի Հայաստան այցելել:

Նշենք, որ մինչ այժմ Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանված էր լատինաամերիկյան երկու երկրներ՝ Արգենտինա և Ուրուգվայ մուտք գործելու համար։ Հենց այս պետություններում են բնակվում Հարավային Ամերիկայի խոշորագույն հայկական համայնքները։