Ստերլիգովի կինը պատմել է` ինչպես են ձերբակալել ամուսնուն


23:42 , 31 օգոստոս, 2015

 Ստերլիգովի կինը պատմել է` ինչպես են ձերբակալել ամուսնուն

Yerkir.am-ը գրում է.

Գեման Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան պատմել է, թե  ինչպես են «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել իր ամուսնուն:  Նա պատմել է, որ իրենք Մոսկվա են գնացել  Երեւանից այսօր` 16:40-ին` կարգավորելու իրենց գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված որոշ հարցեր: Ինքն առանց խնդիր անցել է հսկիչ անցակետից, իսկ ամուսնուն չեն թողել:

«Նրան թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանի սահմանային հատվածից: Ես արագ անցա, նայում եմ` նա չկա ու չկա, ուշանում է: Ապա նրան ինչ-որ մարդիկ մոտեցան եւ խնդրեցին հետեւել իրենց»,- ռուսական TV «Զվեզդա»-ին պատմել է Ստերլիգովան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել էր, որ նրան ամենայն հավանականութամբ ձերբակալել են ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում: