23:18 , 31 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ավելի քան 20 մարդ հրազենային վիրավորում է ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, բախումներից հետո շտապ օգնություն է ստացել 44 քաղաքացի, նրանցից 21-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ Ուկրաինայի ոստիկանության ներկայացրած տվյալների` բախումների արդյունքում տուժել է 122 մարդ: Ավելի քան 10 ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ազգային գվարդիայի աշխատակիցներից մեկն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: