Չինացին հատակ լվանալու փայտով փրկել է պատուհանից դուրս ընկած երեխային


22:56 , 31 օգոստոս, 2015

chinaAraratnews.am-ը գրում է.

Չինաստանի Շանդուն նահանգում տղամարդը 20 րոպե շարունակ հատակ լվանալու փայտով պահել է այն երեխային, ով ընկել էր չորրորդ հարկի բնակարանի պատուհանից: Այս մասին հայտնում է Lenta –ն ՝ վկայակոչելով բրիտանական Sky News-ը:

Վան Բաոպին անունով տղամարդը փողոց էր անցնում եւ լսել է մանկան ճիչ: Նա տեսել է, որ աղջիկը կախված է պատուհանի վանդակից, իսկ նրա գլուխը լռվել էր ճաղերի միջեւ: Չինացին տուն է մտել: Վերցնելով հատակ լվանալու փայտը՝ նա դուրս է եկել երրորդ հարկի քիվ: Այդ դիրքում Վան Բաոպինը պահել է երեխային այնքան ժամանակ մինչեւ ծնողները աղջկան դուրս են բերել ճաղերի արանքից:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ երեխան շատ վախեցած էր,բայց միջադեպի հետեւանքով չի տուժել: