22:42 , 31 օգոստոս, 2015
ԱՄՆ-ի ոստիկանությունը հետաքննում է սարսափելի հանցագործության հանգամանքները: Երիտասարդ մայրը լոգարանում խեղդել է երկվորյակ որդիներին, հայտնում է segodnya.ua-ն:
Ոստիկանությունը ժամանել է տատիկի կանչով, ով տեսել է երկամյա երեխաներին լոգարանի մեջ՝ առանց կյանքի նշանների: Այդ պահին նրանք դեռ կենդանի են եղել, սակայն նրանց փրկել չի հաջողվել:
Ավելին՝ 22-ամյա աղջիկը ցանկացել է խեղդել նաև երրորդ երեխային, սակայն չի հասցրել: Երիտասարդ մայրը խոստովանել է, որ դա արել է մտածված, սակայն ոստիկանությունը սպանության մոտիվը դեռ չի պարզել: