22:10 , 31 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կազմակերպության գրասենյակի նիստում որոշել է Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի քարտուղար Ֆրանչեսկ Ֆերերին։
Նրա խոսքով՝ առաքելության կազմում ընդգրկված են ԵԽԽՎ 13 անդամներ։ Առաքելությունը ղեկավարելու է պատգամավոր Յորդի Չուկլան։