Վաղը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»


22:17 , 31 օգոստոս, 2015

Картинки по запросу ստեփանակերտ վերածննդի հրապարակ

Վաղը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: Այսօր մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կայացավ գլխավոր փորձը: