22:04 , 31 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
Ինչպես տեղեկանում ենք ռուսաստանյան լրատվամիջոցներից, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի իրավապահ մարմինների հետ 3 ժամ տևողությամբ զրույցից հետո ռուս գործարար Գերման Ստերլիգովն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Ինչպես հայտնում է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը, խոսքն ավելի շուտ վերաբերում է ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ-ի տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում ձերբակալությանը:LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել էր Ադրբեջանի «խնդրանքով»: