Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նիրված համերգ` Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում


21:46 , 31 օգոստոս, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նիրված համերգ` Լեհաստանի Բիալիստոկ քաղաքումPanorama.am-ը գրում է.

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքի Օպերայի և ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունեցել մեծ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Համերգը, ինչպես նաև «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում իրականացվող մյուս բոլոր մշակութային միջոցառումներն իրականացվում էին Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Համերգի ընթացքում Պոդլավսկեի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և «Կլեզմաֆոր» էստրադային խմբի համատեղ կատարմամբ ներկայացվել են հայ ճանաչված արվեստագետների ստեղծագործությունները՝ յուրօրինակ մեկնաբանություններով և մշակումներով, ինչպես նաև ազգային նվագարանների կիրառմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ