Ուկրաինայի ՆԳՆ-ը Կիևում տեղի ունեցած անկարգությունները որակել է որպես ահաբեկչություն


19:36 , 31 օգոստոս, 2015

2015-08-31T140908Z_312694029_GF10000188112_RTRMADP_3_UKRAINE-CRISIS-STATUS-pic510-510x340-44011Ուկրաինայի ՆԳՆ-ը որոշում է ընդունել գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումները որակել որպես «Ահաբեկչական ակտ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:

«ՆԳՆ-ը իրականացնում է պրովոկատորների որոնման և ձերբակալման առաջնահերթ գործողություններ: Քրեական վարույթ կսկսվի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ «Ահաբեկչական ակտ»,- գրել է Գերաշենկոն: