19:22 , 31 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն ավելի քան 30 հազար ԱՄՆ դոլար է ծախսել սեփական մոմե արձանը պատրաստելու համար: Ինչպես հայտնում է MaIL on Sunday բրիտանական թերթի էլեկտրոնային տարբերակը, այդ արձանը 2013 թվականին Մադրիդյան թանգարանում տեղադրված մոմե արձանի կրկնօրինակն է և տեղադրվելու է Ռոնալդուի վիլլայում:
Իր մոմե արձանը պատրաստելու համար պորտուգալացին դիմել է բրիտանացի քանդակագործ Մայքլ Ուեյդի օգնության: Նշենք, որ հենց այս քանդակագործն է արձաններ պատրաստում Մադամ Տյուսոյի թանգարանի համար և հենց նա է Մադրիդում տեղադրված Ռոնալդուի արձանի հեղինակը: