18:22 , 31 օգոստոս, 2015
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում միջանկյալ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին։ Այդ մասին որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի այսօրվա նիստում։ ԿԸՀ-ի խոսնակ Անա Միկելաձեն հայտարարել է, որ նույն օրը նշանակվել են նաև սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) ընտրությունները։
Միկելաձեն մանրամասնել է, որ մեծամասնական ընտրակարգով միջանկյալ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են Սագարեջոյում ու Մարտվիլիում, իսկ սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունները՝ Դմանիսիում, Վանիում, Հոբիում ու Սագարեջոյում։ Միկելաձեն ընդգծել է, որ իրենք պատրաստ են բարձր մակարդակով անցկացնել այդ ընտրությունները։