17:56 , 31 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսի հոսանքի հավելավճարը չի սուբսիդավորվելու: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշեց, որ սուբսիդավորվելու են միան ՓՄՁ-ները, քանի որ դա պայմանավորված է կառավարության միջոցներով ու հնարավորությունները:
«Սուբսիդավորումը կտրվի մինչ հանձնաժողովի՝ խորհրդատվական աշխատանքների ավարտը, ավարտից հետո կներկայացնենք համապատասխան որոշումը, դա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապված չէ, ինչպես գիտեք, ՀԷՑ-ն արդեն արել է աուդիտի հայտարարություն, ազատ մրցույթ է հայտարարված՝ մինչ սեպտեմբերի 30-ը կարող են ներկայացնել հայտերը բոլոր ցանկացողները»,-ասաց նախարարը:
Հարցին՝ որքա՞ն է կազմել օգոստոս ամսվա սուբսիդավորումը, նախարարը պատասխանեց, որ հաշվարկները դեռևս ընթանում են, և դեռ հստակ տվյալներ չկան:
Ճշտող հարցին՝ աուդիտ է արվում որպեսզի վաճա՞ռքի հանվի ՀԷՑ-ը, Երվանդ Զախարյանը նկատեց, որ աուդիտը նրա համար է, որպեսզի ընդհանուր աշխատանքներին տրվի համապատասխան գնահատական. «Այն հարցերի պատասխանները, որ հետաքրքրում են բոլորիս»,-ասաց նա: