20:30 , 31 օգոստոս, 2015
«Sopranos»-ի աստղ Գանդոլֆինին մահացավ 51 տարեկանում, սրտի կաթվածից։ Այս լուսանկարն արվել է նրա մահվանից առաջ՝ Իտալիայի Հռոմ քաղաքում հանգիստ վայելելու ժամանակ։
Սա «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերի վերջին լուսանկարն է։ Բարեգործական միջոցառումից հետո Ուոքերին լուսանկարել են այն մեքենայում, որի վթարի հետևանքով նույն օրը դերասանը մահացավ։

Սա օսկարակիր դերասանի վերջին հայտնի լուսանկարն է։ Այն 2014թ․-ին «Sundance» կինոփառատոնի շրջանակներում Յուտայի Պարկ Սիթիում արված լուսանկարների շարքից է: Երկու շաբաթ անց նրան հայտնաբերեցին իր բնակարանում՝ մահացած հերոինի գերդոզավորումից։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետևանքով մահացած հյուծված Սթիվ Ջոբսի վերջին լուսանկարը։

Սա Սուեյզիի՝ հանրությանը վերջին անգամ ներկայացած օրն է։ Նա մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 57 տարեկան հասակում։ Նա ուժեղ մնաց մինչև կյանքի վերջին րոպեները՝ մահվանից երեք շաբաթ առաջ ինքնակամ դուրս գալով հիվանդանոցից, այնպես, որ նա կարողանար մահանալ տանը։ Հիվանդանոցից դուրս գալուց մեկ շաբաթ անց նա ոտքով խանութ գնաց, որի ժամանակ էլ արվեց այս լուսանկարը։

Սա Էլվիսի վերջին լուսանկարն է, որն արվել է երեկույթից տուն վերադառնալիս պապարացիի կողմից։ Նա մահացավ նույն օրը սրտի կաթվածից՝ 14 տարբեր դեղահաբեր ընդունելու հետևանքով։

«Glee»-ի աստղ Մոնտեյնի այս՝ սարսուռ առաջացնող սիլուետի լուսանկարն արվել է Վանկուվերում ընկերների հետ ընթրելիս։ Երկու օր անց նրան հայտնաբերեցին հյուրանոցային իր սենյակում՝ հերոինի գերդոզավորումից անշնչացած։

Այս վերջին լուսանկարում Մարլին ընդամենը 35 կգ էր կշռում։ Նա արդեն չորս տարի տառապում էր մաշկի հազվագյուտ տեսակի քաղցկեղով, որի պատճառով նա վաղաժամ մահացավ 36 տարեկան հասակում։

1955թ․-ին «Porsche 550 Spyder» մեքենայով Ջեյմս Դինը վթարի ենթարկվեց ու մահացավ։ Սա մահվանից առաջ արված նրա վերջին լուսանկարն է։

Այս լուսանկարն արվել է Մոնրոյի մահվանից ընդամենը մի քանի օր առաջ, որտեղ նա ուրախ լուսանկարվում է ընկերոջ՝ գեղանկարիչ Բադի Գրեկոյի հետ։ Մի քանի օր անց հայտնաբերվեց նրա՝ հաբերի գերդոզավորումից անշնչացած մարմինը։

«Queen» խմբի սոլիստն արդեն թույլ տեսք ունի 1991թ․-ի գարնանն արված իր վերջին լուսանկարում։ Նա մահացավ նույն տարվա նոյեմբերին՝ թոքաբորբից ու ՁԻԱՀ-ի բարդություններից։
Էմի Ուայնհաուսի այս լուսանկարն արվել է մի պապարացիի կողմից՝ Լոնդոնում իր տան բակում 2011թ․-ի հուլիսին՝ մահվանից մի շաբաթ առաջ։ Նրան գտան իր բնակարանում՝ ալկոհոլի գերդոզավորումից մահացած։

Սա լեգենդար հումորիստ Ռոբին Ուիլյամսի վերջին լուսանկարն է, որն արվել է ցուցահանդեսի ժամանակ։ Մի քանի օր հետո նրան հայտնաբերեցին կախված։ Նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ ու արդեն մի քանի տարի նաև դեպրեսիայից։

Սա Ջիմի Հենդրիքսի վերջին լուսանկարն է, որն արվել է նրա ընկերուհու կողմից՝ մահվանից ընդամենը ժամեր առաջ։ Նա մահացավ երեկույթի ժամանակ չափազանց շատ խմելու հետևանքով սեփական փսխուկից շնչահեղձ լինելուց։
Թուփաք Շաքուրի այս լուսանկարն արվել է նրա սպանության գիշերը՝ 1996թ․-ին։

Ջոն Լենոնը մակագրում է իր «Double Fantasy» ալբոմը Մարկ Դեյվիդ Չեփմանի համար, ով դրանից վեց ժամ անց հրազենով սպանեց երգչին։

Ջիմ Մորիսոնի ու նրա ընկերուհու այս լուսանկարն արվել է Ֆրանսիայում նրանց հանգստի ժամանակ։ Ընդամենը չորս օր անց հայտնաբերվեց Մորիսոնի՝ ալկոհոլի ու հերոինի գերդոզավորումից անշնչացած մարմինը։

Սա Հիտլերի վերջին լուսանկարն է, որն արվել է նրա ինքնասպանությունից երկու օր առաջ։ Նա կանգնած է Բեռլինի իր բունկերի մոտ ու զննում է դաշնակիցների կողմից ավերածությունների վերածված շրջակայքը։

Սա Ուիթնի Հյուսթոնի վերջին լուսանկարն է, որն արվել է նրա մահվանից երկու օր առաջ։ Նրան լոգարանում հայտնաբերեցին ալկոհոլ ու կոկաին օգտագործելուց հետո խեղդված վիճակում։

Սա «Challenger Shuttle» տիեզերանավի անձնակազմի վերջին լուսանկարն է։ Այն պայթեց տիեզերանավի մեկնարկի 73-րդ վայրկյանին։

Սա երիտասարդ հանրահայտ դերասան Ռիվեր Ֆենիքսի վերջին լուսանկարն է, ով մահացավ 1993թ․-ին կոկաինի ու մորֆինի գերդոզավորումից, հոլիվուդյան ակումբներից մեկում, 23 տարեկան հասակում։

Սա Աննա Ֆրանկի վերջին լուսանկարն է, որն արվել է 1942թ․-ին, երբ նա և իր ընտանիքն ապրում էին նացիստներից թաքնվելով։ Նրանց բռնեցին 1944թ․-ին և ուղարկեցին Աուշվից։ Աննան մահացավ Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարում՝ բրիտանացիների կողմից ազատագրվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Մեքենայի հետնամասում նստած շիկահերն արքայադուստր Դիանան է։ Այս լուսանկարն անելուց րոպեներ անց մեքենան վրաերթի ենթարկվեց, երբ վարորդը փորձեց պապարացիներից խույս տալու համար անցնել Փարիզի թունելով։

Սրտի կաթվածից մահացած Մարկ Տվենի այս վերջին լուսնկարն արվել է 1910թ․-ին։

Այս լուսանկարում երևում են Ռումինիայի բռնակալ Նիկոլա Չաուշեսկուն և իր կինը 1989թ․-ին՝ իշխանազրկվելուց հետո զինվորների կողմից մահապատժի ենթարկվելու ժամանակ։

Քենեդու սպանությունից ընդամենը վայրկյաններ առաջ արված կադր Դալլասում՝ նախագահական ավտոերթի ժամանակ։

Ալբերտ Էյնշտեյնի այս լուսանկարն արվել է 1955թ․-ի մարտին Նյու Ջերսիի Պրինսթոն բնակավայրի իր տանը։ Մեկ ամիս անց նա մահացավ սրտի անբավարարությունից։

Կուրդ Կոբեյնի այս լուսանկարն արվել է Ջեսսի Ֆրոհմանի կողմից։ Դրանից շան ժամանակ չանցած՝ նա ինքնասպանություն գործեց 1994թ․-ին։

Մահաթմա Գանդիի վերջին լուսանկարը սպանությունից առաջ։

Վլադիմիր Լենինի վերջին լուսանկարը։ Լուսանկարվելու պահին նա արդեն երեք կաթված էր տարել և ամբողջովին անշարժունակ էր, 1923թ․։