17:16 , 31 օգոստոս, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Օգոստոսի 30-ին Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է: Օգտագործումից մի քանի ժամ անց հիվանդներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը հոսպիտալացվել է «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է:
Նույն մարինադից օգտագործել են ընտանիքի ևս երկու անդամ, որոնցից մեկի մոտ օգոստոսի 31-ին սկսել են զարգանալ բոտուլիզմին բնորոշ կլինիկական նշաններ՝ աչքի կոպի իջեցում, անզուսպ փսխումներ: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում է ստացիոնար բուժում:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Այն սպորների ձևով գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ