«Միսս Մոլորակ 2012»-ի հաղթող դարձավ Թերեզա Ֆայկսովան


18:01 , 26 նոյեմբեր, 2012

 

Նոյեմբերի 24-ին «Միսս Մոլորակ 2012»-ի հաղթող ճանաչվեց չեխ գեղեցկուհի Թերեզա Ֆայկսովան: Այդ մասին հայտնեցին կազմակերպություն օֆիցիալ կայքից: 
Թերեզա Ֆայկսովան 23 տարեկան է, հասակը 179 սմ է: Աղջիկն ավարտել է Իվանչից քաղաքի սպորտդպրոցը և հիմա խաղում է վոլեյբոլի հավաքականում:
Գեղեցկուհին մեկ անգամ ևս մասնակցել է «Միսս Մոլորակ» մրցույթին, բայց այն ժամանակ նա նույնիսկ չէր երազում 8-րդ հորիզոնականից ավելի բարձր տեղ զբաղեցնել: