Սուրճի ակտիվ օգտագործումը կարող է նախադիաբետային վիճակի հանգեցնել


16:50 , 31 օգոստոս, 2015

coffee-lՄասնագետները նախազգուշացնում են. սուրճը կարող է բարձրացնել աննշան հիպերտոնիայ ունեցող երիտասարդների նախադիաբետային վիճակի զարգացման ռիսկ։ Այս մասին հայտնում է Business-Standard-ը։ Եզրակացությունն արվել է առանց դիաբետի, սակայն հիպերատոնիկ առաջնային փուլով 18-45 տարեկան 1201 հիվանդների ուսումնասիրությունների արդյունքում։

Կամավորների ընդհանուր թվի 26.3 տոկոսն ընդհանրապես սուրճ չի խմել, 62.7 տոկոսը խմել է չափավոր, իսկ 10 տոկոսը խմել է հաճախ ու մեծ չափաբաժիններով։

Գիտնականները գծային կախվածություն են գտել սուրճի օգտագործման և հիպերտոնիայի ռիսկի միջև։

Նախադիաբետային վիճակի ռիսկը 100 տոկոսով բարձրացել է այն մարդկանց դեպքում, ովքեր հաճախ և շատ են սուրճ խմել։